ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ, ք. Երևան

Հրապարակման ամսաթիվ` 01.09. 2017թ.

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ` 01.09. 2017թ.

Սույն հրապարակային օֆերտան (այսուհետ` պայմանագիր) համարվումէ «Արտաշ Քորփորեյշն» ՍՊԸ-ի պաշտոնական առաջարկ (գրանցման համար` 282.110.968666, ՀՀ), իրավատեր Chummy Tour (այսուհետ` զբոսաշրջային ընկերություն), կնքել ներքոնշյալ պայմաններով Պայմանագիր և պարունակում է բոլոր պայմանները http://www.chummytour.am http://www.chummytour.com http://www.chummytour.ru ինտերնետ կայքերի միջոցով զբոսաշրջային պրոդուկտների իրացման համար:

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1. Զբոսաշրջային պրոդուկտ-զբոսաշրջայի նծառայությունների ամբողջություն, որի նկարագրությունը տրվածէ Կայքում, կամ Հաճախորդի հետ համաձայնեցված ծառայություններ, ներառյալ` կացարանային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, փոխանցում, էքսկուրսային և այ լծառայություններ: Զբոսաշրջային արտադրանքի մեջ ներառված ծառայությունները ուղղակիորեն մատուցվում են Հաճախորդին երրորդ անձանց` փոխադրողի, հյուրանոցի կամ այլ կացարանների, ապահովագրողի և այլ անձանց կողմից, որոնք տրամադրում են տուրիստական պրոդուկտի մեջ ներառված ծառայություններ:

1.2. Պատվիրատու - սույն Պայմանագրով զբոսաշրջային ծառայությունների մատուցման հետ կապված պայմաններն ընդունող անձ:

1.3. Կատարող -  Զբոսաշրջային ընկերություն, որը տրամադրում է զբոսաշրջային ծառայություններ:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Կատարողը պարտավորվում է զբոսաշրջային ծառայություններ մատուցել Պատվիրատուին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է  Պայմանագրի համաձայն վճարել այդ ծառայությունների դիմաց:

3. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊՐՈԴՈՒԿՏԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Զբոսաշրջային պրոդուկտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը կարող է իրականացվել էլեկտրոնային կապի միջոցով. պատվերներ, պահանջներ, ծանուցումներ:

3.2. Ամրագրումը կատարվում է Պատվիրատուի կողմից ինքնուրույն` կայքի միջոցով կամ կայքում տեղադրված հասցեով Զբոսաշրջային ընկերությանն ուղարկված Պատվիրատուի դիմումի հիման վրա :

3.3. Բոլոր հարցերը համաձայնելուց հետո,  երեք օրից ոչ ուշ ժամկետում, Կատարողը Պատվիրատուին ուղարկում է տուրի ամրագրման հաստատում, զբոսաշրջային պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ և վերջինիս ընդհանուր արժեքը:

3.4. Կոնկրետ զբոսաշրջային պրոդուկտի պայմաններից ելնելով, ամրագրումը կարող է կատարվել առանց նախնական վճարման, մասնակի կամ 100%  վճարումով:

3.5. Զբոսաշրջային պրոդուկտի արժեքը ներառում է զբոսաշրջային պրոդուկտի մանրամասների մեջ նշված ծառայությունների արժեքը, Կատարողի վարձատրությունը, անուղղակի հարկերը և վճարները: Վերջնական արժեքը սահմանվում է ՀՀ դրամով:

4. ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կատարողը պարտավոր է տրամադրել այն ծառայությունները, որոնք նախկինում համաձայնեցված էին Պատվիրատուի հետ:

4.2. Կատարողը պարտավոր է իրականացնել ամրագրում և վճարում անձանց, որոնք ուղղակիորեն մատուցում են Զբոսաշրջային պրոդուկտում ներառված ծառայություններ, եթե այդ ծառայությունները չեն իրականացվում Զբոսաշրջային ընկերության կողմից:

4.3. Կատարողը պարտավոր է տրամադրել սպառողական հատկությունների և Զբոսաշրջային պրոդուկտի մանրամասների վերաբերյալ տեղեկություն:

4.4. Կատարողը պատասխանատվություն է կրում Պայմանագրով նախատեսված  և մատուցված ծառայությունների որակի և ժամանակին կատարելու համար:

4.5. Զբոսաշրջային ընկերությունը պատասխանատվություն չի կրում և փոխհատուցում չի տրամադրում ֆորս մաժորային իրավիճակների արդյունքում տուրիստական ծրագրի փոփոխության համար:

4.6. Մյուս բոլոր դեպքերում Կատարողը  պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

4.7. Պատվիրատուի կողմից նախկինում ամրագրված զբոսաշրջային պրոդուկտի չեղյալ հայտարարելու դեպքում, Զբոսաշրջային ընկերությունը իրավունք ունի պահանջել փաստացի իրականացված ծախսերի փոխհատուցում:

4.8. Զբոսաշրջային ընկերությունը կարող է պահանջել փոխհատուցում ելնելով Պատվիրատուի կողմից ամրագրված զբոսաշրջային պրոդուկտի  չեղյալ հայտարարման ժամկետից:

5. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Պատվիրատուն իրավունք ունի ստանալ ամբողջական և մանրամասն տեղեկատվություն զբոսաշրջային պրոդուկտի արժեքի վերաբերյալ, հետևել և պահանջել պատվերի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն:

5.2. Պատվիրատուն պարտավորէ Զբոսաշրջային ընկերությանը վճարել զբոսաշրջային պրոդուկտի արժեքը` Կայքում նշված պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմանագրում:

5.3. Պատվիրատուն կրում է պատասխանատվություն և անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկը`  սույն Պայմանագրի իրականացման համար Զբոսաշրջային ընկերությանը տրամադրված անհրաժեշտ տվյալների անբավարարության կամ անհամապատասխանության համար:

5.4. Պատվիրատուն իրավունք չունի զբոսաշրջային ընկերությանը պահանջներ կայացնել այն գումարի չափով, որը գերազանցում է զբոսաշրջային պրոդուկտի համար տուրիստական ընկերությանը մասամբ կամ ամբողջությամբ վճարված գումարին:

5.5. Պատվիրատուն պատասխանատվություն չի կրում, եթե պայմանագրային պարտավորությունները չկատարելը ֆորս-մաժորային հանգամանքների արդյունք է:

5.6. Մյուս բոլոր դեպքերում,  Պատվիրատուի պատասխանատվության հարցը լուծվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

6.1. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

6.2. Կատարողը մեծ նշանակություն է տալիս հաճախորդի անձնական և այլ տվյալների գաղտնիության պահպանմանը: Կատարողը  հասկանում է, որ առցանց ամրագրումը մեծ վստահություն է պահանջում Պատվիրատուի կողմից, գնահատում է դա և ջանքեր է գործադրում հաճախորդի անձնական և այլ տվյալների անվտանգության  և գաղտնիության ապահովման համար:

6.3. Զբոսաշրջային ընկերությունը հավաքում և պահպանում է Պատվիրատուի անձնական և այլ տվյալները: Այդ տվյալները ներառում են տեղեկություններ, որոնք թույլ են տալիս նույնականացնել Պատվիրատուին, ներառյալ` անուն, ազգանուն, հեռախոսահամար, փոստային հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, ինչպես նաև անձնագրային տվյալներ:

6.4. Եթե սույն պայմանագրով նախատեսված ծառայություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրվում են երրորդ անձանց միջոցով, ապա Կատարողն, Պատվիրատուի համաձայնությամբ, կարող է անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել նրանց:

6.5. Անձնական տվյալների տրամադրումը այլ անձանց արգելվում է, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

7.1. Պատվիրատուի բողոքները Զբոսաշրջային ընկերության կողմից ընդունվում են տուրի ավարտի օրվանից 10 օրացույցային օրվա ընթացքում: Ստացված բողոքը քննարկվում է  10 օրացույցային օրվա ընթացքում:

7.2. Այն ամենն ինչը նախատեսված չէ  սույն Պայմանագրով,  կողմերն առաջնորդվում են ՀՀ օրենսդրությամբ:

7.3. Բոլոր վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, դրանք ենթակա են լուծման դատական կարգով` ՀՀ դատարաններում:

7.4. Սույն Պայմանագիրը (օֆերտան) ուժի մեջ է մտնում կայքում հրապարակմանպահից և գործում է մինչ Զբոսաշրջային ընկերության կողմից հայտնելու պահը:

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
«ԱՐՏԱՇ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ