Համառոտ տեղեկատվություն Հայաստանի մասին

 

Մեր խորհուրդները զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են այցելել Հայաստան, հիմնված են ճանապարհորդների ակնարկների վերլուծության վրա և, իհարկե, մեր երկար տարիների փորձի:

Հայաստանն ավելի քան հինգ հազարամյակի յուրօրինակ պատմություն ունեցող երկիր է, որտեղ պահպանած է մշակութային ժառանգությունը, որի համար զբոսաշրջիկները Հայաստանին անվանել են բացօթյա թանգարան:

Հայաստանի տարածքը համեմատաբար այնքան էլ մեծ չէ, ընդամենը 29 հազար կիլոմետր , իսկ բնությունը և կենդանական աշխարհը բազմազան են, դուք այստեղ կհանդիպեք հարթ դաշտեր, ժայռոտ և անտառապատ լեռներ, ձորեր և խորը կիրճեր, նույնիսկ փոքր անապատ: Մթնոլորտը չոր միջցամաքային է, բայց այն նույնպես բազմազան է, օրինակ, եթե փետրվարին եղանակը Երևանում զրոյական է և առանց տեղումների, ապա Ծաղկաձորում մինուս 5 է և առատ տեղումներով, իսկ Գորիսում կարող է հասնել մինչև մինուս քսան: Ի դեպ, Հայաստանը մշտապես արևոտ է, միջինում տարեկան 317 արևոտ օր է լինում:

Ամբողջ տարվա ընթացքում կարող եք ճանապարհորդել Հայաստանով․ գարունը վաղ է գալիս, մարտի սկզբին ամեն ինչ արդեն ծաղկած է, ապրիլին `ամառային եղանակ: Աշնանը բնությունը գեղեցիկ է կանաչ, դեղին և կարմիր երանգներով: Ձմռանը Ծաղկաձորի և Սևանի լեռնադահուկային հանգստավայրերը հասանելի են դառնում զբոսաշրջիկների համար:

 

Հարսնաձոր հյուրանոցային համալիր

 

Օգտակար խորհուրդներ զբոսաշրջիկների համար

 

Այսպիսով, եթե դուք որոշեք ճանապարհորդել Հայաստանով, հաշվի առեք մեր հետևյալ հինգ խորհուրդները.

  1. Հայաստանում ամենահետաքրքիր տուրերը երկարատև շրջագայություններ են: Չարժի մնալ միայն Երևանում և փորձել, օրինակ գնալ Տաթև, որը ընդամենը 250 կմ հեռու է, բայց հաշվի առնելով ճանապարհի ոլորապտույտը 4 ժամ 30 րոպե կտևի առանց կանգառների. Ըստ այդմ կառուցեք Ձեր երթուղին տեսարժան վայրերի այցելությունները հաշվի առնելով գիշերակացները ամենագեղատեսիլ հյուրանոցներում, ինչպես օրինակ Երևան – Տաթև / Harsnadzor Eco Resort գեղատեսիլ կիրճի եզրին ; Արցախ / Vallex Garden Hotel Stepanakert/; Սևան / Lavash Hotel էթնիկ ոճով / ; Դիլիջան / Tufenkian Old Dilijan Complex / ; Լոռի / Avan Dzoraget Hotel միջնադարյա ամրոցի ոճով / Գյումրի / Villa Kars Hotel XVIII դարի գույների մեջ :
  2. Եթե դուք սիրում եք երթևեկել ինքնուրույն, ապա, ձեր տրամադրության տակ է մեքենայի վարձույթը: Եթե նախընտրում եք ճանապարհորդել փորձառու ուղեկցորդի հետ – օգտվեք պրոֆեսիոննալ զբոսավարի ծառայություններից կամ սեփական մեքենայով վարորդի ծառայություններից․ սա ավելի խնայողաբար մոտեցում է։
  3. Ամրագրեք Ձեր տուրերը նախապես, առնվազն 3 ամիս առաջ․զարմանալի չէ, որ Հայաստանը գտնվում է աշխարհի լավագույն 20 ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների ցանկում, սեզոնին լավ հյուրանոցներում ազատ տեղեր գրեթե չկան:
  4. Երևանում հանգստանալու ընթացքում, ի լրումն դասական էքսկուրսիաների քաղաքի շրջակա տարածքներում ( Գառնի-Գեղարդ, Էջմիածին - Զվարթնոց), ներառեք նաև այնպիսի հետաքրքիր էքսկուրսիաներ ինչպիսիք են գիշերային շրջագայությունը Բյուրականի աստղադիտարանով, կամ գինու համտեսում պիկնիկի ձևաչափով Voskeni Winery-ում:
  5. Հայաստանը ոչ միայն եզակի ճարտարապետական տասնյակ տաճարների և հետաքրքրաշարժ թանգարանների, գեղեցիկ բնության, գինու և խոհարարական համեղ ժառանգության երկիր է, այլև հանդիսանում է էքստրեմալ զվարճանքների կենտրոն։ Մի բաց թողեք Ձեր հնարավորությունը այցելելու Ենոքավանի YellExtremePark, որտեղ դուք կարող եք թռնել Zipline-ով, կազմակերպել ձիարշավներ և նույնիսկ թռնել պարապլանով։

 

Ճանապարհորդության անվտանգությունը Հայաստանում

 

Միջազգային «Gallup» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն, Հայաստանը աշխարհում տասը ամենաապահով երկրներից մեկն է. Ճանապարհորդական անվտանգությունը Հայաստանում, ինչպես նաև գիշերային զբոսանքի անվտանգությունը Երևանում և Ստեփանակերտում (Արցախի Հանրապետություն), ի լրումն պաշտոնական վիճակագրության և համաշխարհային վարկանիշային աղյուսակի, հաստատվել են բազմաթիվ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ակնարկներով։ Ի դեպ, ճանապարհորդական հարմարավետությունը ապահովում է նաև տեղաբնակների լեզուների իմացությամբ․ մոտ 90% -ը մեծահասակների գիտեն ռուսերեն, 40% - անգլերեն:

Բարի գալուստ Հայաստան, ընկերներ;)