Մեր այս բլոգը լիովին նվիրված կլինի 2018թ.-ի գարնանը Հայաստանում հանգստանալուն. մենք պատմելու ենք բոլոր գարնանային միջոցառումների մասին, որոնք սպասում են մեզ գարնանը Հայաստանում և կստեղծենք լավագույն զբոսաշրջային ուղությունները: Ուր գնալ և թե ինչ կարելի է տեսնել Հայաստանում 2018 թ. գարնանը.

  1. Մարտի 27-ին Երևանում կկայանա լեգենդար Thomas Anders & Modern Talking Band- ի կենդանի համերգը: Այսպիսով, եթե դուք Հայաստանում եք պլանավորում լինել այդ ընթացքում, ապա մի կորցրեք ներկա գտնվելու հնարավորությունը այդ շոուին :
  2. Հայաստանում գարնանը մենք սպասում ենք բոլոր ջազի սիրահարներին International Jazz Day –ի շրջանակներում ապրիլի 30-ին Երևանում. Կլինի բացօթյա մեծ համերգ Կասկադի հարակից տարածքում, որին մասնակցելու են համաշխարհային աստղերը: Հայկական ջազի երկրպագուների համար կա ևս մեկ լավ նորություն: Մայիսի 27, 2018 թ. Տեղի կունենա Տաթևիկ Հովհաննիսյանի համերգը Lady Jazz խորագրով!
  3. Yerevan Wine Days 2018, թերևս, առավել սպասված փառատոնն է գինու սիրահարների համար, որը տեղի կունենա Հայաստանում մայիսի 4-5ը: Ներկայացվելու են լավագույն գինեգործներն ու ռեստորանները ամբողջ Հայաստանից և Արցախից: Ակնկալվում է նաև հետաքրքիր համերգային ծրագիր եւ հայկական տարազի ցուցադրություն:
  4. Հայաստանի գարնան փառատոնների շքերթը 2018 թ. համար կավարտվի համեղ – Tolma Festival-ով, որը տեղի կունենա մայիսի 20-ի Հնաբերդում, Արարատի մարզ:

 

Գինու  տուր Հայաստանում

 

Եղանակը Հայաստանում գարնանը

 

Գարունը Հայաստանում, որպես կանոն վաղ է սկսվում. մարտի կեսերին լեռնահովիտները և կիրճերը սկսում են ծաղկել, ստեղծելով յուրահատուկ գեղեցկություն, որն ամեն տարի գրավում է հարյուր հազարավոր հանգստացողների: Հայաստանում գարնան եղանակը շատ հարմար է երկարատև տեսարժան վայրեր այցելելու համար: Մարտի միջին ջերմաստիճանը 10 աստիճան ցելսիուս է, ապրիլին` 15, մայիսին` 20: Տեղումների քանակը չափավոր է.իսկ պարզ, արևոտ օրերի քանակը` 86:

Ջազի Փառատոն Երևանում 2018

 

Հայաստանում 2018 թ. գարնանային տուրեր

 

Այսպիսով մենք առաջարկում ենք տուրերի 3 լավագույն տարբերակ 2018 թ. հենց գարնան ընթացքում:

գարնանային տուր  Yell Extreme Park- ում

  1. Տուր Հայաստանով. Գյումրի - Լոռի - Երևան.. այս շրջագայությունը ներառում է այցելություն Ստեփանավանի Դենդրոպարկ, որը գարնան ընթացքում ոչ միայն գեղեցիկ է իր 35 հա անտառով, որից 15 հա դեկորատիվ ծառերն են, այլ նաև խորհուրդ է տրվում բոլորին, որպեսզի կանխարգելվեն շնչառական հիվանդությունները, ինչին նպաստում է ծաղկած բույսերի փոշոտման շրջանը: Բացի այդ, շրջագայությունն ընդգրկում է Գյումրու, Լոռու մարզի և Երևանի բազմաթիվ տեսարժան վայրեր:
  2. Գինու տուր Հայաստանում, որը ներառում է ծավալուն էքսկուրսիոն ծրագիր: Այցելություն Սևանա լիճ, Արցախ, որտեղ առաջարկվում է բարձրանալ Դիզափայտ լեռան գագաթ (2478 մ), որտեղ գտնվում է Կատարո տաճարը (IV դար). համաձայն լեգենդի եթե այստեղ երազանք պահես, ապա այն անպայման կիրականանա: Տուր փաթեթը նաև ներառում է այցելություն դեպի Տաթևի վանական համալիր, որը հասանելի է աշխարհի ամենաերկար ճոպանուղու միջոցով- ՏաԹևեր, որը անցնում է 350 մետր բարձրությամբ գեղատեսիլ կիրճի վրայով:
  3. Էքսկուրսիոն գարնանային տուր Yell Extreme Park- ում. որը տարածաշրջանում ամենամեծ զվարճանքի պուրակն է, էքստրեմալ սպորտով զբաղվելու համար, նույնիսկ չլինտելով պրոֆեսիոնալ մարզիկ: Հնարավորություն կա օգտվել Zipline-ից, պարապլանից, արտաճանապարհային մեքենաներով անցնել լեռների միջով, լեռնային հեծանվավարություն, ձիավարություն 20 րոպեից սկսած մինչև 7 օրյա տուրեր, փեյինտբոլ և մի շարք այլ հետաքրքրություններ: Այգին հատկապես գեղեցիկ է գարնանը, որի կողքին կա հարմարավետ հյուրանոցային համալիր. Apaga Resert: