Երևան քաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերը,ինչպես նաև ճարտարապետական գլուխգործոցները, պատմական հուշարձանները, թանգարանները, ժամանակակից արվեստի կենտրոնները, բազմաթիվ ռեստորանների բարձրակարգ խոհանոցները, ամեն տարի ամբողջ աշխարհից գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների

Tamanyan's statue, Yerevan

Երևանը ժամանակակից եվրոպական քաղաք է, իր յուրահատուկ հմայքով եւ գույներով, որտեղ իդեալական կերպով համակցված են գրեթե երեք հազարամյա պատմությունը և զարգացած քաղաքակրթությունը:

 

Երևանի կենտրոնի լավագույն տեսարժան վայրերը

 

Այսպիսով, մենք կազմում ենք մեր ուղեցույցը Երեւանի կենտրոնի տեսարժան վայրերով, քանի որ մեկ հոդված չի բավականացնի բոլոր տեսարժան վայրերն ընդգրկելու համար, մենք կսահմանափակվենք մեր զբոսաշրջիկների ամենասիրված երթուղով իսկ Երևանի կենտրոնի տեսարժան վայրերի քարտեզը մանրամասն ներկայացված է այս բլոգում:

Սկսենք մեր երթուղին Սբ․ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագիր մատյանների ինստիտուտ՝ Մատենադարանից, աշխարհի ամենախոշոր ձեռագրերի պահոց, որտեղ ցուցադրված են եզակի մատյանների նմուշներ, այդ թվում աշխարհի ամենափոքր եւ ամենամեծ ձեռագիր գիրքը:

Հետագա երթուղին տանում է դեպի Երևանի Կասկադ, որը եզակի և ոչ ստանդարտ լուծումներով յուրահատուկ ճարտարապետական համալիր է, որը բաղկացած է արհեստական ջրվեժից, որտեղ ջուրը թափվում է Հայաստանի ավանդական խորհրդանիշներով ձևավորված խողովակներից:

Կասկադ տանող ճանապարհը հատվում է Թամանյան հրապարակով, ով եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, որտեղ նաև ցուցադրված են արվեստի գործեր Գաֆեսչյանի ժամանակակից արվեստի գործերի հավաքածուից,իսկ հենց շինության ներսում գտնվում է Գաֆեսչյան ժամանակակից արվեստի կենտրոնը։ Կասկադի բարձունքից բացվում է լայն տեսարան դեպի Երևան և լեգենդար Արարատ լեռը։

Շարունակելով երթուղին դեպի Ազատության հրապարակ, անցնելով: 20-րդ դարի հանճարեղ արվեստագետներից մեկի` Մարտիրոս Սարյանի անունը կրող հրապարակով, Ղազար Փարպեցու նրբանցքով, բնակելի տների կողքին կտեսնենք Երևանի ամենագեղեցիկ և ամենահին եկեղեցիներից մեկը` Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին:

Այնուհետև երթուղին շարունակվում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղակայված է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիկան թատրոնի շենքը:

Անցնելով Ազատության հրապարակով, քայլելով Կարապի լճի երկայնքով հայտնվում ենք Երևանի ամենանոր և ամենամարդաշատ փողոցում ` Հյուսիսային պողոտայում: Այս պողոտայում կան բազմաթիվ ժամանակակից բնակելի շենքեր, խանութներ, բուտիկներ, սրճարաններ, բարեր և ռեստորաններ: Հյուսիսային պողոտան հարակից է Երևանի գլխավոր հրապարակին`Հանրապետության հրապարակին, որտեղ գտնվում է Հայաստանի ազգային պատմության թանգարանը:

ներկայացված են Հայաստանի տարածքում հայտնաբերված նյութական մշակույթին տարրեր և քարե դարից մինչև 19-րդ դարի վերջերին վերաբերող շուրջ 400 հազար ազգային ժառանգության նյութեր, որոնք բաժանված են հնագիտության, ազգագրության և նմուշավարման բաժիններով: Պատմության թանգարանի հարևանությամբ է գտնվում Ազգային պատկերասրահը:

Երևան քաղաքի կենտրոնով մեր զբոսաշրջային երթուղին կավարտենք «Վերնիսաժ» հուշանվերների շուկայում, որը գտնվում է Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ` Հանրապետության Հրապարից ոչ շատ հեռու:

 

Ի՞նչ կարող ենք տեսնել ամռանը Երևանում

 

Այսպիով եկեք կազմենք Երևանում ամռանը թոփ 10 զբոսաշրջային վայրերը.

  1. Էրեբունի հնագույն բերդաքաղաք և Էրեբունի թանգարանը, որը գտնվում է Արին-Բերդ բլրի (Երևան) վրա, Էրեբունի Ուրարտական բերդի կողքին:
  2. Զբոսանք Երևանի կենտրոնում (Կասկադ - Ազատության հրապարակ- Հյուսիսային պողոտա -Հանրապետության հրապարակ), որտեղ ամռանը հաճախ անցկացվում են բոլոր տեսակի փառատոները և ազգային պարերը:
  3. Կոմիտասի հրապարակ, որտեղ տեղակայված է հայ մեծանուն կոմպոզիտորի հուշարձանը: Ի դեպ, կենտրոնից փոքր ինչ հեռու` Արշակունյաց պողոտայում կա Կոմիտասի անվան Ինստիտուտ-թանգարան, որը հետաքրքիր է ոչ միայն իր ցուցանմուշներով, այլ նաև իր շենքի ճարտարապետու-թյամբ:
  4. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը, որը համարվում է Երևանի գլխավոր եկեղեցին:
  5. Հաղթանակ զբոսայգի և Մայր Հայաստան հուշարձանը. Հուշարձանի հարևանությամբ գտնվում է Պաշտպանության նախարարության թանգարանը, որտեղ պատվանդանի շուրջ ցուցադրված են զենքի նմուշներ: Այգում կան շատ կարուսելներ և մանկական զվարճանքներ:
  6. Թումո այգին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողքին, որը աշխարհի լավագույն տաս տեխնոլոգիական դպրոցների ցանկում է: Այգին շատ գեղատեսիլ է, դրա երկայնքով հոսում է Հրազդան գետը:
  7. Սիրահարների այգին. քաղաքի կենտրոնում` Բաղրամյան պողոտայի վրա գտնվող հարմարավետ այգիներից մեկը, որտեղ կա նաև երեխաների համար նախատեսված զվարճանքի տարածք:
  8. Երևանի մանկական երկաթուղին, որտեղ գործում է իրական մանկական գնացք:
  9. Երևանի կենդանաբանական այգին ևս շատ հետաքրքիր վայր է, քանի որ կան բաց վանդակներ կան, և կենդանաբանական այգում գործում է նաև ձիավարություն դպրոց:
  10. Երևանի Հանրապետության հրապարակում երգող շատրվանները, որ ամեն օր սկսում են երգել 20: 45-ին և հարյուրավոր զբոսաշրջիկների հավաքվում իրենց շուրջ:

 

 

Ի՞նչ արժի տեսնել Երևանում ձմռանը

 

Երևանում ձմռանը կլիման չափավոր է, սովորաբար, ջերմաստիճանը չի անցնում -5 ° C-ից ցածր է, ինչը շատ հարմար է քայլելու համար, այնպես որ Երևանի տեսարժան վայրերը ձմռան ամիսների համար տարանջատելը, պայմանական է, բացառությամբ նախատոնական միջոցառումների :

Եվ այսպես, թոփ 10 տեսարժան վայրեր, որոնք մենք առաջարկում ենք Ձեզ տեսնել ձմռանը Երևանում`

  1. Սուրբ Ծննդյան տոնավաճառը Հյուսիսային պողոտայում, որտեղ իրապես կախարդական մթնոլորտ է տիրում:
  2. Բացօթյա սահադաշտը Կարապի լճում , որտեղ դահուկներով սահելուց հետո կարող եք տաքանալ համեղ գլինտվեյնով (տաք գինիով) սահադաշտի մոտ գտնվող տասնյակ հարմարավետ սրճարաններից մեկում:
  3. Երազ այգի, որտեղ մի կախարդական քաղաք է Ձմեռ պապի նստավայրով:
  4. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը,որը ճանաչվեց Եվրոպայում լավագույնը:
  5. Այցելություն հայտնի թանգարաններ` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
  6. «ՆՓԱԿ», ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոն:
  7. Մեգերյանի Գորգագործության գործարանը Երևանում, որտեղ դուք կարող եք տեսնել ավանդական ձեռագործ գորգագործության տեխնոլոգիան, հիանալ ձեռագործ գորգերի լավագույն ցուցահանդեսով և ցանկության դեպքում ձեռք բերել դրանք:
  8. Արարատ թանգարան , որը տեղակայված է լեգենդար հայկական կոնյակի գործարանում:
  9. Լավագույն ռեստորանները Երևանում` Դոլմամա, Վայն Ռիփաբլիք,Լավաշ, Ծիրանի, Երևան Պանդոկ:
  10. Մենք կավարտենք ցանկը առևտրի կետերով և զվարճանքի կենտրոններով` Դալմա Գարդեն Մոլլ, Երևան Մոլլ, Ռիո մոլլ. ի դեպ, համաշխարհային բրենդերի գները շատ ավելի էժան են այստեղ, քան աշխարհի շատ երկրներում և գործում է նաև tax free համակարգը:

 

 

Շրջայց Երևանի և նրա շրջակայքով

 

Երևանի հարևանությամբ կան շատ մշակութային և պատմական ժառանգության վայեր 30 կմ հեռավորության վրա: Առաջարկում ենք Երևանում հանգստանալը զուգակցել նաև, կարճատև շրջագայություններով. Ահա ստորև ներկայացնում ենք փոքր ցանկ ամենահայտնի ուղղությունների համար`

  1. Էջմիածնի Մայր տաճարը` հայերի հոգևոր կենտրոնը և ամենահին քրիստոնեական եկեղեցին (301 թ.): Էջմիածնի ճանապարհին դուք կարող եք այցելել Զվարթնոց տաճարի ավերակները(5-րդ դար), որը կոչում են նաև արթուն հրեշտակների տաճար: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
  2. Գառնի-Գեղարդ. Երևանից ոչ հեռու է գտնվում`Գառնիի (I – դար) միակ պահպանված հեթանոսական տաճարը: Մոտակայքում, Գեղարդ գյուղում, IV դարի եզակի վանքային համալիր Գեղարդավանքն է (թարգմանությամբ «նիզակ») փորագրված ժայռի մեջ: Այստեղ, երկար ժամանակ, պահվում էր Քրիստոսին խոցած նիզակը, որը պահվում է այժմ Էջմիածնի մայր տաճարում:
  3. Խոր Վիրապ վանական համալիր, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտում: Վանքի տարածքում է գտնվում ստորգետնյա բանտը,որտեղ, ըստ լեգենդի, Տրդատ III թագավորը պահում է մոտ 15 տարի Սբ. Գրիգոր Լուսավորչին նախքան քրիստոնեության տարածումը: 301 թվականին ողջ Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը, դրանով դառնալով քրիստոնեություն որպես պետական կրոն ընդունող առաջին երկիր:
  4. Միջնադարյան ամրոց Ամբերդը, որը կառուցվել է կիրճի եզրին: Չնայած պահպանվել է միայն պատերի մի մասը,սակայն ամբողջությամբ պահպանվել է տարածքի հզորության ոգին: Իսկ ամրոցի ճանապարհին հայկական այբուբենի տառերով հուշարձան կա, յուրաքանչյուր տառը մեկ մետրի բարձրությամբ քարի վրա փորագրված է և զարդարված է ավանդական հայկական խորհրդանիշներով: Մոտակայքում է գտնվում նաև Վ. Ա. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը:
  5. Ոսկենի գինու արտադրությունը, որտեղ գինին արտադրվում է բացառապես խաղողի տեղական սորտերից, իսկ ամռանը կարելի է կազմակերպել պիկնիկ գինու համտեսով:

 

Բոլոր նրանք, ովքեր որոշել են շրջայց ունենալ Երևանով և շրջակա գեղատեսիլ վայրերով, խորհուրդ ենք տալիս դիմել Chummy Tour- ին, որտեղ փորձառու մասնագետները առաջարկում են պատրաստի տուր-փաթեթներ, կամ, հաշվի առնելով ձեր նախասիրությունները, կազմում են անհատական տուր: Մենք երաշխավորում ենք, որ եմզ հետ շրջագայելն ավելի շահավետ է, քան հանգստի ինքնուրույն կազմակերպումը: