Տուրեր Հայաստանում all-inclusive համակարգով

ChummyTour-ը Հայաստանում, all-inclusive համակարգով, Խմբակային և անհատական տուրեր կազմակերպող ծառայություն է. տեղափոխումից եւ հյուրանոցում տեղավորումից մինչեւ տեսարժան վայրեր այցելություն եւ ռեստորաններում սեղանների ամրագրում: Անհատական մոտեցում յուրաքանչյուր տուրիստին. սա է մեր նշանաբանը: Ճիշտ է, մեր կայքում մենք բազմաթիվ տուրեր ունենք ներկայացված, բայց դրանցից յուրաքանչյուրը ենթակա է փոփոխության կախված տուրիստի կամ տուրիստական խմբի նախասիրությունից և ցանկությունից:

Եթե Դուք մեր կայքում չեք գտնում Ձեզ հարմար տուր, հոգ չէ. Մեր գործակալները սեղմ ժամետում հատուկ Ձեզ համար կկազմեն չկրկնվող և հետաքրքիր տուր` կախված Ձեր նախասիրություններից և ցանկություններից: ChummyTour-ն իր տուրիստներին ուղեկցում է Հայաստանում ճանապարհորդության ամբողջ ընթացքում, ինչի համար էլ մշակել ենք զբոսաշրջիկներին շուրջօրյա աջակցության ծրագիր` ChummyFriend-ը:

Մեզ հաջողվում է Հայաստանում լինել լավագույններից մեկը ի շնորհիվ մեր բազմաթիվ գործընկերների, որոնց հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր և շատ թանկ է : Ինչպես նաև մենք հաճույքով կընդունենք համագործակցության նոր առաջակներ:

Հարգանքներով` Chummy Team